«Եթե Իրանի ենթակառուցվածքներին հարվածելու վերաբերյալ ԱՄՆ նախագահի սպառնալիքներն իրականացվեն, ապա այն ամենը, ինչ դեռևս անվնաս է մնացել Իրանի զսպվածության շնորհիվ, կոչնչացվի հզոր հարվածներով այնպես, որ դրանից հետք անգամ չի մնա՝ ասես երբեք էլ չի եղել»,- ասված է Իրանի ԶՈՒ մամուլի ծառայության հայտարարության մեջ։               
 

Ցեղասպանության ճանաչման խնդրանքով դիմել են Վրաստանի խորհրդարանին

Ցեղասպանության ճանաչման խնդրանքով դիմել են Վրաստանի խորհրդարանին
23.04.2014 | 17:24

Ապրիլի 24-ին Ջավախքում տեղի կունենա ջահերով երթ: Հայոց ցեղասպանության 99-ամյակի առթիվ ջավախահայերը նաև մոմավառություն կիրականացնեն: Այս մասին այսօր տեղի ունեցած ասուլիսում հայտարարել է «Վիրահայերի միասնություն» ՀԿ-ի համանախագահ Տաճատ Վարդապետյանը: Վերջինիս տեղեկացմամբ` Ջավախքում գործող ՀԿ-ների խորհուրդը դիմել է Վրաստանի խորհրդարանին, որպեսզի Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև ընդունվի: Վարդապետյանն ասել է, թե նախորդ նմանատիպ փորձերը անհաջողության են մատնվել:

Դիտվել է՝ 1187

Մեկնաբանություններ